«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պեսկով. Պուտինին զեկուցել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատմանը նպաստելու վերաբերյալ իրեն ուղղված կոչերի մասին

Պեսկով. Պուտինին զեկուցել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատմանը նպաստելու վերաբերյալ իրեն ուղղված կոչերի մասին
06.10.2020 | 22:05

Ռուսաստանի նախագահին տեղեկացրել են իրեն ուղղված դիմումների մասին՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատմանը նպաստելու վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Իհարկե, բոլոր դիմումների մասին հաղորդվել է», - երեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ ՌԴ նախագահը տեսել է իրեն ուղղված կոչերը, մասնավորապես՝ գործարարներ Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի կողմից, և արձագանք կլինի: «Նման կոչերի հուզական ֆոնը հասկանալի է, երբ մարդիկ շարունակում են մահանալ, ինչը բացարձակապես անընդունելի է», - ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 1245

Մեկնաբանություններ